ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցի մշտական լուծման բանակցային գործընթաց սկսի․ Թուրքիայի ԱԳՆ


23:44 , 26 հոկտեմբեր, 2020

Lragir.am-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցի մշտական լուծման բանակցային գործընթաց սկսի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Որպեսզի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը որոշակի արդյունքներ բերեն․․․ լուծում պետք է գտնվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին և միջազգային իրավունքին համապատասխան։ Մենք կարծում ենք, որ հայտարարված հրադադարը կարող է կայուն լինել միայն այդ դեպքում», – ասել է Աքսոյը։