«Շատ եմ ուզում ապրել, բայց որ չապրեմ էլ՝ իմացիր, որ ախպերդ դուխը չի գցել. մինչև վերջ պայքարել է». բժիշկ Վահե Մելիքսեթյանը զոհվել է կյանքեր փրկելիս (Video)


22:43 , 26 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Դեղագետ Վահե Մելիքսեթյանը սեպտեմբերի 27-ին վրա հասած պատերազմի օրերին ձեռքին և զենք է վերցրել, և վիրաբուժական գործիքներ: Ռազմական գործողությունների հաջորդ օրը բարձրացել է դիրքեր, գտել վիրավորների, տեղում առաջին օգնություն ցուցաբերել, հասցրել բուժկետ: Մոր՝ Ռիմա Դարբինյանի խոսքով, նրան հաջողվել է փրկել 30-ից ավելի զինծառայողի կյանք:

Բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոսն արդեն 2 տարի ծառայության էր անցել զինված ուժերում ու մինչև վերջ հավատարիմ մնացել թե՛ զինվորական, թե՚՛ Հիպոկրատի երդմանը:

Վահեն ցանկանում էր Հայաստանում ներդնել կլինիկական դեղագետի մասնագիտությունը, որը հիվանդին նշանակում է դեղ, ստուգում դրա ազդեցությունը նրա օրգանիզմում, վերլուծում կողմնակի էֆեկտները: Վերապատրաստում էր անցել Իտալիայի Կամերինո համալսարանում: Նա ընկերների հետ հիմնել էր Կլինիկական դեղագիտության հայկական միությունը. ինքն էլ նախագահում էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ