Իսահակը հաճախ էր ասում՝«Ամեն մարդ իր հայրենիքի համար պետք է հերոս լինի»․ զոհված զինծառայողի մայրը հիշում է որդու խոսքերը


22:02 , 26 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զոհված Իսահակ Ղարիբյանը ծնվել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում, թեև արմատներով բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայր՝ Ջավախքի Նինոծմինդա շրջանի Գանձա գյուղից  էր:

19-ամյա Իսահակը սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտական բաժնում, իսկ պատերազմի մեկնարկին արդեն 9 ամսվա ժամկետային զինծառայող էր։ Tert.am-ի հետ զրույցում հերոսի մայրը՝ Վարսենիկ Ղարիբյանը պատմում է՝ որդու հետ խոսել է դեպքից մեկ օր առաջ․ չի տրտնջացել, ասել է՝ ամեն ինչ լավ է, ինքը դիրքերում չի ծառայում:

«20 օր պատերազմի մեջ է եղել, սակայն երբեք չի տրտնջացել, բնավորությամբ շատ խորաթափանց էր: Ինքը ծնվել էր որպես հերոս, նույնիսկ դպրոցի ավարտական երեկոյին հայրենասիրական երգ երգեց: Հաճախ ասում էր՝ խոնարհվում եմ իմ հայրենիքի ու ժողովրդի առաջ, ամեն մարդ իր հայրենիքի համար պետք է հերոս լինի»:

Իսահակը տան փոքր երեխան էր, ընտանիքում իր հետ մեծանում էին 2 մեծ քույրերն ու եղբայրը։ Սիրում էր զբաղվել ըմբշամարտով, սպորտում հասցրել էր մեծ հաջողություններ գրանցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ