Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներն ամենայն անկեղծությամբ են ուզում, որ հրադադար հաստատվի։ Ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով հրադադարի ռեժիմի` արդեն իսկ երրորդ ձախողված փորձի մասին։
Armeniasputnik.am-ը գրում է.
Եթե Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել, ապա սա նշանակում է, որ ապրում ենք բոլորովին այլ աշխարհում։
Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներն ամենայն անկեղծությամբ են ուզում, որ հրադադար հաստատվի։ Ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով հրադադարի ռեժիմի` արդեն իսկ երրորդ ձախողված փորձի մասին։
Նրա խոսքով` ԱՄՆ–ում այս հարցն ավելի է սրվում, քանի որ քարոզչական վիճակ է, և խոսքը միջազգային իրավիճակի վրա ազդելու` Դոնալդ Թրամփի կարողությունների մասին է, ինչն էլ կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ ընտրարշավի վրա։ Իհարկե, ըստ Փաշինյանի, դեռ պետք է սպասել Թրամփի արձագանքին նման իրավիճակին։