Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ, որտեղ ներգրաված են հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ


16:12 , 26 հոկտեմբեր, 2020

Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաև հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված և, իհարկե, արիական և մարտական բարձր ոգով։ Մեր ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։

Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել։