Ավստրիական ընկերությունը դադարեցրել է թուրքական «Bayraktar»-ի մաս կազմող շարժիչների մատակարարումը Թուրքիա


15:37 , 26 հոկտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Վերին Ավստրիայի «Rotax» ընկերությունը, որը «Bombardier Group»-ի դուստր ձեռնարկությունն է, դադարեցրել է իր շարժիչների մատակարարումը Թուրքիային, քանի որ դրանք այնտեղ տեղադրվում են «BayraktarTB2» մարտական անօդաչու սարքերի վրա:

«Բարի լույս: Ի պատասխան իմ հոդվածի՝ Վերին Ավստրիայից «Rotax» ընկերությունը, որը «Bombardier Group»-ի դուստր ձեռնարկությունն է, դադարեցրել է իր շարժիչների մատակարարումը Թուրքիային, քանի որ դրանք այնտեղ տեղադրվում են «BayraktarTB2» մարտական անօդաչու սարքերի վրա», - գրել է Մարկուս Զուլցբախերը։