Շպռոտը ընկերների աջակցությամբ 50.000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին


14:11 , 26 հոկտեմբեր, 2020

Երգչուհի Շպռոտը ԱՄՆ-ում բարեգործական դրամահավաք է սկսել՝ հաջակցություն Արցախի: «Ինստագրամում Live-ի ժամանակ հետևորդներիս հարցրի՝ ինչով կարող եմ օգնել հայրենիքիս, եթե հեռվում եմ գտնվում, չունեմ հարուստ հայրիկ և շատ հնարավորություն: Առաջարկները տարբեր էին, ասում էին հետ արի, Անի ջան, մյուսներն էլ առաջարկեցին բոլոր արտիստներին հավաքել, որպեսզի գումարով աջակցեն: Մի քանիսն էլ ասացին, որ կարող եմ էրոտիկ լուսանկարներով էլ գումար հավաքել:) Մի աղջիկ էլ ասաց, որ ամենաճիշտը բարեգործական դրամահավաքն է, և այդ ժամանակ ընկերներիցս մեկը գրեց, որ պատրաստ է իր ռեստորանը մեզ՝ արտիստներիս տրամադրել իմ նախաձեռնության համար: Կապվեցի Կարենի, Նորոյի և Արտաշ Ասատրյանի հետ, և որոշեցինք՝ ինչպես ենք ամեն ինչ կազմակերպելու»,- 365news.am-ի հետ զրույցում պատմեց Շպռոտը։

Երգչուհին երկու օրվա ընթացքում զանգել է Ամերկայի հայ արտիստներին, բացատրել իրավիճակը, և նրանք սիրով համաձայնվել են միանալ, չնայած արդեն բավական գումար էին փոխանցել հայոց բանակին: Բացի արտիստներիներից՝ Շպռոտը նախաձեռնության մասին պատմել է իր հետևորդներին և գումար փոխանցելու համար տրամադրել իր հաշվեհամարը. «Այս ընթացքում մեր հայրենակիցներից ոմանք իմ լայվից կտրում են մերկանալու հումորային հատվածը և սարքում են իմ գլխին, թե իբր ես որոշել եմ մերկանալ, այնինչ ինձ լավ ճանաչողները գիտեն, որ դա ընդամենը կատակ էր իմ ոճում: Ես երբեք նման բան չեմ անի, այն էլ՝ այս սուրբ և կարևոր գործի համար»:

Հանրային մարդկանց երբեմն մեղադրում են նման իրավիճակներում լռելու համար, երբեմն էլ մեղադրում, որ կազմակերպած նախաձեռնությունները պարզապես PR  նպատակ են հետապնդում. «Շատ դժվար է կազմակերպել դրամահավաք, համ էլ կարդալ հայհոյանքներ իմ սիրելի ժողովրդի կողմից: Այդ պահին ուզում ես հանձնվել և կոտրվել, բայց հասկանում ես՝ չի կարելի: Ինչևէ, չկոտրվեցինք, փառք Աստծո: Շատ ընկերներ միացան մեզ տարբեր բնագավառներից՝ դերասան Ռազմիկ Մանսուրյանը, «Դեմք» շոուի տղաները, Արմենիչիկը, Հարութ Բալյանը, Արմինկան և էլի շատ արտիստներ: Մենք բոլորս ութ ժամ անդադար դրոշակներով փողոցի մեջտեղում կանգնած մեքենաներին կանգնեցնում էինք և գումար վերցնում: Մեր ազգը շատ լավն է, և այնպիսի հայի մեքենա չկար, որ չկանգներ և փող չտար: Հենց տալիս էին, բոլորս բղավում էինք՝ շնորհակալություն»:

Դրամահավաքի հենց առաջին օրը հավաքվել է 50.000 դոլար, իսկ այսօր արդեն՝ 5100 դոլար: Սա շարունակական բնույթ է ունենալու. «Ես այս ամենը թափանցիկ եմ արել, ամենը կարող եք տեսնել իմ էջում: Սկզբում ինձ ասում էին՝ ինչո՞ւ ես ցույց տալիս արածդ, բայց եթե հանրային մարդ ես, պետք է օրինակ ծառայես ուրիշների համար»:

Շարունակությունն այստեղ՝ «Շատ դժվար է կազմակերպել դրամահավաք, համ էլ կարդալ հայհոյանքներ իմ սիրելի ժողովրդի կողմից». Շպռոտը ընկերների աջակցությամբ 50.000 դոլար է փոխանցել հայկական հիմնադրամին