14:46 , 31 հուլիս, 2013
Emedia.am-ը գրում է.
Հայտնի հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այս ուրբաթ՝ օգոստոսի 2-ին։
Newsarmenia.ru-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Սաղաթելյանների ընտանիքի մոտ բարեկամ Սերգեյ Օսիպյանը։
«Աճյունը կամփոփվի Երևանում, նրանց ընտանեկան գերեզմանատանը»,- նույն աղբյուրի հետ զրույցում նշել է Օսիպյանը։
Նշենք, որ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը Երևանի եկեղեցիներից մեկում։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 31-ին, հայտնի դարձավ այն մասին, որ օր առաջ «Նաիրի» բժշկական կենտրոն հոսպիտալացված Մարկ Սաղաթելյանը, ում մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ, մահացել է։