Հետաքրքիր է, ԱՄՆ-ը հայերին «օգնելո՞ւ» է այնպես, ինչպես «օգնեց» քրդերին (Video)


12:33 , 26 հոկտեմբեր, 2020
Երկու օր առաջ Թրամփն ասեց, որ իրենք կօգնեն հայերին։ Իսկ այսօր Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կկարողանա «հեշտությամբ» հասնել Լեռնային Ղարաբաղում հակամարության խաղաղ կարգավորմանը։

Հետաքրքիր է, ԱՄՆ-ը հայերին «օգնելո՞ւ» է այնպես, ինչպես «օգնեց» քրդերին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քրդերի մասին․

2018 թ․ - Մենք շատ լավ լեզու ենք գտնում քրդերի հետ։ Մենք աշխատում են շատ օգնել իրենց։
2019 թ․ - Քրդերը շատ լավ պաշտպանված են։ Եվ, ի դեպ, նրանք հրեշտակներ չեն։
**************************************
2018 թ․ - Մի մոռացեք, որ դա իրենց տարածքն է։ Մենք պետք է օգնենք իրենց։ Ես ուզում եմ օգնել իրենց։
2019 թ․ - Երկու երկրներ կռվում են տարածքի համար։ Դա ոչ մի կապ չունի մեզ հետ։
*************************************
2018 թ․ - Նրանք կռվում էին մեզ հետ միասին։ Նրանք մեռնում էին մեզ հետ միասին։ Նրանք մեռնում էին։ Մենք տասնյակհազարավոր քրդեր կորցրինք, որոնք զոհվեցին կռվելով «Իսլամական պետության» դեմ։
2019 թ․ - Մենք ոչ մի դեպքում չենք ուզում կռվել։ Չեմ կարծում, որ կա որևէ պատճառ դա անելու համար։
*************************************
2018 թ․ - Իրենք զոհվում էին մեզ համար և մեզ հետ և իրենց համար։
2019 թ․ - Այնտեղ շատ ավազ կա։ Այնտեղ շատ ավազ կա, որի հետ իրենք կարող են խաղալ։
*************************************
2018 թ․ - Մենք չենք մոռանում։ Ես չեմ մոռանում։
2019 թ․ - Ժամանակն է, որ մենք վերադառնանք տուն։ Մենք ոստիկանական գործակալ չենք։
*************************************
2018 թ․ - Կարող եմ ասել, որ ես չեմ մոռանա։ Իրենք հիանալի մարդիկ են։
2019 թ․ - Ինչպես ասացի, իրենք հրեշտակներ չեն։ Իրենք հրեշտակներ չեն: Նայեք։