«Ավելի քան 20 հազար մարդ Փարիզում ցույց է կազմակերպել՝ հաջակցություն Արցախի, որն իր գոյության համար է պայքարում». Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայե


11:13 , 26 հոկտեմբեր, 2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր թվիթերյան էջում հրապարակում է արել հաջակցություն Հայաստանի և Արցախի.

«Ավելի քան 20 հազար մարդ Փարիզում ցույց է կազմակերպել՝ հաջակցություն Արցախի, որն իր գոյության համար համարձակորեն պայքարում է Ադրբեջանի կողմից սկսված և Թուրքիայի կողմից հովանավորվող պատերազմում։ Ֆրանսիան պետք է դուրս գա չեզոք դիրքից, որպեսզի այդպիսով չաջակցի ցեղասպան ագրեսորներին»։