«ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշել Ալիևին ու Էրդողանին այս պատերազմը դադարեցնելու համար». Ադամ Շիֆ


11:00 , 26 հոկտեմբեր, 2020

Ադամ Շիֆը, ով ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ է, իր թվիթերյան էջում գրել է.

- Երեկ խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման ջանքերի և Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակական ագրեսիայի մասին: ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշել Ալիևին ու Էրդողանին այս պատերազմը դադարեցնելու համար: