Ֆրանսիայում բերման է ենթարկվել գլխատված ուսուցչի լուսանկարին «լայք» դրած տղամարդը


02:55 , 26 հոկտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Ռուսաստանում ծնված չեչենական ծագման տղամարդը բերման է ենթարկվել Ֆրանսիայում Փարիզում ուսուցչի աղմկահայուրց սպանության առնչությամբ ահաբեկչությունն արդարացնելու մեղադրանքով, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով դատախազությունում աղբյուրին:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ներքին անվտանգության ուժերի ուշադրությունը գրավել էր երիտասարդի էջը Թվիթերում: Այնտեղ նա թողել է մեկնաբանություններ եւ գրառումներ, որոնք, իշխանությունների կարծիքով, կարող էին արադարացնել ահաբեկչությունը: Մասնավորապես, հեռուստաալիքը նշում է, որ նա «լայք» էր դրել Փարիզի մերձակայքում գլխատված ուսուցչի լուսանկարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ