Իտալիայում 5-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել


00:19 , 26 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Իտալիայում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. վերջին մեկ օրում վարակման ավելի քան 20 000 դեպք է արձանագրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ իտալացի բժիշկները վերջին 24 ժամում վարակման 21 273 նոր դեպք է գրանցվել, ինչպես նաև մահվան 128 դեպք: Նախօրեին հաղորդվել էր վարակման 19 644 նոր դեպքի և 151 մահվան դեպքի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ