Համաշխարհային ճանաչում վայելող սոպրանո Մարիա Գուլեգինան Լյուքսեմբուրգում խաղաղ ցույցի ժամանակ կատարել է Կոմիտասի «Կռունկը» (Video)


22:56 , 25 հոկտեմբեր, 2020

Համաշխարհային հայտնիություն վայելող օպերային երգչուհի Մարիա Աղասովնա Գուլեգինան (օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան) Լյուքսեմբուրգում մասնակցել է խաղաղ ցույցի, որի ժամանակ կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։ Այս մասին տեղեկանում ենք Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից։