Քիչ առաջ հրետակոծվեց Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ. Արցախի ԱԻ պետական ծառայություն


21:45 , 25 հոկտեմբեր, 2020

Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։

Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։

Մարդկային կորուստներ չկան։