Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ քննարկել է ԼՂ համակարտության գոտում ստեղծված իրավիճակը


20:04 , 25 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը առցանց հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փելոունի, Ջեքի Սփիրի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսականների ուշադրությունը հրավիրեց ռազմական գործողություների ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին:

ՀՀ ԱԳ նախարարը նաև մտահոգություն հայտնեց ադրբեջանական կողմի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության առնչությամբ, ինչը դրսևորվում է ինչպես վերջինիս ուղիղ ռազմական մասնակցությամբ, այնպես էլ Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ: Նախարարի խոսքով՝ երկիրը միջազգային ահաբեկչության կենտրոնի վերածելու Ադրբեջանի ղեկավարության որոշումը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ