Շաբաթ օրվա իմ թողարկմանն անդրադարձել էի Ադրբեջանում Իրանի դեսպանի ոչ հավասարակշռված ու Իրանի նկատմամբ մեր ընկալումները փոշիացնող թվիթին


19:45 , 25 հոկտեմբեր, 2020

Սիրելի՛ք,
Շաբաթ օրվա իմ թողարկմանն անդրադարձել էի Ադրբեջանում Իրանի դեսպանի ոչ հավասարակշռված ու Իրանի նկատմամբ մեր ընկալումները փոշիացնող թվիթին։ Հաղորդումից անմիջապես հետո Երևանում ԻԻՀ դեսպանությունից ինձ հետ կապվեցին, անձամբ դեսպանի անունից փոխանցեցին, որ դա թյուրիմացություն է, որ Թեհրանի դիրքորոշումը չի արտահայտում։ Դեսպանը պատրաստակամություն հայտնեց հյուրընկալվել ինձ՝ տաղավարում, պարզաբանումներ ներկայացնելու Բաքվում ԻԻՀ պաշտոնակցի թույլ տված սխալ արտահայտության վերաբերյալ։

#Հաղթելու ենք թուրքին ու նրա կովկասյան սորտին։ Պինդ եղեք։