Ակնկալում եմ, որ նման այցեր կկատարեն նաև ՌԴ և ԱՄՆ խորհրդարանականները. Էդմոն Մարուքյան


13:05 , 25 հոկտեմբեր, 2020

Այսօր Հայաստան են ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական 15 հոգանոց պատվիրակություն:

Այս այցի միջոցով խորհրդարանականները ցանկանում են ահազանգել Արցախում տեղի ունեցող դրամայի մասին և վկայել Հայաստանի հետ Ֆրանսիայի հատուկ կապի մասին, որը պատմական բարեկամության պտուղ է:

Ակնկալում եմ, որ նման այցեր կկատարեն նաև ՌԴ և ԱՄՆ խորհրդարանականները