Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին


00:47 , 25 հոկտեմբեր, 2020

Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակին՝ ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների և ադրբեջանականի կողմից գերեվարված քաղաքացիական անձի հետ տեսանյութի հրապարակման կապակցությամբ: Այս մասին հայտնել է են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Մասնավորապես, ընդգծվել է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդներին ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը, որպեսզի պաշտոնական Բաքուն հարգի միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորությունները՝ կապված նրանց պահման և բուժման պայմանների հետ»,- ասված է հայտարարության մեջ: