«Մինչ մեզնից շատերը հանգիստ նստած են՝ հայերը սպանվում են Թրամփի ընկեր Էրդողանի կողմից մեր իսկ մատակարարած զենքերով». Շոն Պեն


22:23 , 24 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Հոլիվուդյան դերասան Շոն Պենն իր թվիթերյան էջում գրառում է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Մինչ մեզնից շատերը հանգիստ նստած են՝ հայերը սպանվում են Թրամփի ընկեր Էրդողանի կողմից մեր իսկ մատակարարած զենքերով»,-գրել է դերասանը՝ հավելելով, որ «սա Ամերիկյան չէ» և ակնարկելով, որ հաջորդ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Ջո Բայդենին, որպեսզի «երկիրը վերածնվի»: