Թուրքիան հայտարարել է Արևելյան Միջերկրականում զորավարժությունների անցկացման մասին՝ խախտելով ՆԱՏՕ-ի հետ համաձայնությունը


13:53 , 24 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Թուրքիան ուրբաթ երեկոյան հայտարարել է Արևելյան Միջերկրականում հոկտեմբերի 27-ին և 28-ին ծովային զորավարժություններ անցկացնելու մասին:

Հատկանշական է, որ  թուրքական կողմի հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ Թուրքիան և Հունաստանը համաձայնել են չեղարկել զորավարժություններն Էգեյան ծովում, փոխանցում է ahvalnews-ը:

«Սա քայլեր են ճիշտ ուղղությամբ, նրանք օգնում են նվազեցնել միջադեպերի ռիսկերը»,-ասել էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: