Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo


12:01 , 24 հոկտեմբեր, 2020
Ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի Wargonzo նախագծի տելեգրամյան ալիքը, վկայակոչելով Ստամբուլում իր աղբյուրներին, հայտնել է, որ Անկարան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխել թուրքական Քուրդիստանից իր 1200 լեռնային հատուկջոկատայինի:

«Նրանք գործում են Արցախի լեռնային տեղանքներում: Թուրքիայից եկած մասնագետները ստիպված են փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն դիմանում լեռնային զանգվածներում պարտիզանների և աշխարհազորայինների հետ ուղիղ մարտական բախմանը: Խոսքը նախևառաջ հարավային ռազմաճակատի և Ջեբրայիլ-Հադրութ ուղղության մասին է»,- ասված է հաղորդագրությունում: