«Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել եմ հրադադարի ռեժիմի անհրաժեշտության ու Ադրբեջանի հետ Մինսկի խմբի կողմից սահմանված կարգով բանակցություններին վերադառնալու վերաբերյալ հարցեր». Ռոբերտ Օ՛Բրայան


11:53 , 24 հոկտեմբեր, 2020

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանն իր թվիթերյան էջում հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո արված լուսանկար, որին կից գրել է. 

«Հանդիպել եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին և քննարկել հրադադարի ռեժիմի անհրաժեշտության ու Ադրբեջանի հետ Մինսկի խմբի կողմից սահմանված կարգով բանակցություններին վերադառնալու վերաբերյալ հարցեր։ ԱՄՆ-ը կշարունակի բոլոր մակարդակներում դիվանագիտական վճռական ջանքեր գործադրել, քանի դեռ խնդիրը լուծված չէ»։