Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2213, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 75523 է, մահվան դեպքերինը՝ 1490


11:43 , 24 հոկտեմբեր, 2020

Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2213 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր դեպքերի թիվը 75523 է:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 372550:

Փաստացի այս պահին բուժվում է 23332 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 50701 անձ:

Ընդհանուր առմամբ 1490 պացիենտ մահացել է: