Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ զորքն առաջնագծում որևէ բանի կարիք չունի


22:47 , 23 հոկտեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է․

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ զորքը առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի, բոլոր խնդիրները լուծվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

«Եթե այդ կարիքը առաջանում է ընթացքում, ապա ընթացքում էլ լուծվում է Զինված ուժերի մատակարարման և ծառայությունների միջոցով։  Եթե որևէ բանով որևէ մեկն ուզում է օգնել, ապա օգնությունները համակարգելու համար կան համապատասխան հասցեներ, որոնք կարգավորում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։Իսկ եթե խոսքը դրամական միջոցների մասին է, ապա պետք է դրանք ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- ասաց Հովհաննիսյանը։