Ծնվել է Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի որդին


21:39 , 23 հոկտեմբեր, 2020

Yerkir.am-ը գրում է․

Լույս աշխարհ է եկել Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի զավակը։ Կատարելով Արշակի ցանկությունը՝ նորածնին կոչել են Տիգրան պապիկի անունով։

Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնեց  առաջնագիծ, մասնակցեց Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ) ռազմավարական կարևոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ և հերոսաբար զոհվեց։
 
Ստորև ներկայացնում ենք Արշակ Մելիքյանի կատարած երգերից մեկը.