Թուրքիայում վախի մթնոլորտ է. Լոքմագոզյանը չի բացառում հայ համայնքի վրա հարձակումները


19:14 , 23 հոկտեմբեր, 2020

Armeniasputnik.am-ը գրում է.

Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ֆոնին:

Թուրքիայում հայկական համայնքը միշտ է ճնշման տակ, բայց այս օրերին այդ ճնշումները սրվել են` կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագոզյանը։

«Ամեն անգամ նման իրավիճակում Թուրքիայում ապրող փոքրամասնությունները`հատկապես հայերը, վախի մթնոլորտում են հայտնվում, հատկապես երբ Հայաստանի հետ կապված հարց է լինում։ Այս օրերին հայ համայնքի վրա հարձակումները չեմ բացառում»,–ասաց Լոքմագոզյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ