Ճապոնական Յակուձայի անձնական լուսանկարները


13:27 , 31 հուլիս, 2013

Բուլղարացի լուսանկարիչ Անտոն Կաստերսին հաջողվել է մոտ տարածությունից լուսանկարել Յակուձաների` ճապոնական կազմակերպված հանցավորության անդամներին, Շինսեյկայ ընտանիքի միջոցով:

Յակուձան ցույց է տալիս կրծքի դաջվածքը: Շինջուկու, Տոկիո:

A
Յակուձաների ընտանիքներից մեկի` Շինսեյկայ ընտանիքի հետ 10 ամիս տևած բանակցություններից հետո Անտոն Կաստերսին և իր եղբորը` Մալիկին, 2008թ.-ին հաջողվում է մտնել յակուձաների կազմակերպված հանցավորության աշխարհ: Նրանք թերևս առաջիններն են արևմուտքից, ում հաջողվել է մուտք գործել այդ աշխարհ:

Շինսեյկայ ընտանիքը վերահսկում է Տոկիոյի ոչ այնքան հայտնի կարմիր լույսերի շրջանը` Կաբուկիչոն:
Եղբայրներն առաջին անգամ սկսում են շրջել յակուձաների հետ, փողոցներով նրանց շրջայցի ժամանակ, երբ վերջիններս Շինջիկու շրջանի փողոցներով շրջում էին «բարևելով» անցորդներին և առևտրականների հետ խոսակցություններ ունենում տարածքի իրենց «վերահսկման» մասին:

 
Յամամոտո Կայիչոն, ով խմբավորման երկրորդ մարդն է համարվում, հանգիստ պառկած է մինչ տատու անող վարպետ Հորի Սենսեյը վերջացնում է նրա ամբողջ մարմինը ծածկող տատուն:

YAKU
Լուսանկարիչը նշում է, որ տատու նկարելը շատ անձնական ու կարևոր արարողություն է յակուձաների համար:

Յակուձաները կանգնած են Տոկիոյի Շինջոկուի սրտում գտնվող կարմիր լույսերի շրջանի Կաբուկիչո փողոցում:
YAKUZA4N

Շինսեյկայ ընտանիքի անդամները հսկում են դրսում, մինչ շեֆերը ընթրում են ռեստորանում:

YAK

Յակուձաների մարմնի վրա արված ճապոնական ավանդական տատուները հիմնականում ձեռքով են արվում` մի քանի սուր ասեղներով և թանաքով:

YAKU

Նիտտո-սանը` Շինսեյկանի շեֆը, մեքենայի ետևի նստարանին նստած` Նիգատա բանտ ուղևորվելու ճանապարհին` բանտից ազատվող երկու յակուձաների դիմավորելու համար:

YAKU

Նոր հավաքագրված երիտասարդ յակուձաները ամեն առավոտ մեդիտացիա են կատարում մինչև  ամենօրյա մարտական, թիկնապահական և սառը զենքին տիրապետելու պարապմունքները:

YAKUZ

Տղամարդկանց բաղնիք Օնսենում, գոլֆ խաղալուց հետո: Որոշ բաղնիքներ հրաժարվում են սպասարկել տատուներով մարդկանց` հենց յակուձաներին հեռու պահելու համար:

YAKU

Տղամարդը ցույց է տալիս իր ձեռքը` կտրված երկու մատներով: Երբեմն նրանք իրենք են հատում իրենց մատները` որպես սխալ արարքների համար ներողության դրսևորում:

YAKU

Թիկնապահներով շրջապատված` «Կնքահայրը» ժամանում է ընտանիքի անդամներից  մեկի թաղման արարողությանը:

YAKU

Անտոն Կաստերսը հնարավորություն է ունեցել լուսանկարելու այնպիսի անձնական պահեր, ինչպիսին է յակուձա անդամ Միամոտո-սանի արթնանալու պահը:

YAKUZ

Կասպերսը ավելի քան 100 լուսանկար է արել, որոնք համախմբել է իր «Օդո Յակուձա Տոկիո» գրքում:

YAKUZ