«Մեր դիրքորոշումը միանգամայն պարզ է՝ պատերազմն այս ճգնաժամի լուծումը չէ». Ռոհանին Էրդողանին կոչ է արել ԼՂ հարցով աջակցել բանակցային գործընթացի վերականգնմանը


14:02 , 23 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Ինչպես նշում է tasnimnews.com կայքը, զրույցի ընթացքում իրանական կողմն ընդգծել է հակամարտության գոտուն մոտ գտնվող իրական պետության սահմանների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

«Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ միանգամայն պարզ է, և մենք հավատացած ենք, որ պատերազմը այս ճգնաժամի լուծումը չէ և որ իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների միջոցով»,-Էրդողանին ասել է Ռոհանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։