«Չորս շաբաթ է անցել, և Ադրբեջանը դեռևս խախտում է հրադադարի ռեժիմի երկու պայմանագրերը և շարունակում է իր թիրախավորումը արցախցիների վրա». Բրեդ Շերման


10:40 , 23 հոկտեմբեր, 2020

Բրեդ Շերմանը ամերիկացի քաղաքական գործիչ է, ով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

- Չորս շաբաթ է անցել, և Ադրբեջանը դեռևս խախտում է հրադադարի ռեժիմի երկու պայմանագրերը և շարունակում է արցախցիների թիրախավորումը: Ադրբեջանից ստացված հաղորդագրությունը հստակ է. «Բռնություն, այլ ոչ թե բանակցություններ: Սա է պատասխանը»:
ԱՄՆ-ն պետք է այլ հաղորդագրություն ուղարկի. «Եթե հարձակումը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ հանրապետություն և անկախ ժողովուրդ»: