Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ի գլխավոր թշնամին համաշխարհային ասպարեզում ՉԺՀ-ն է


02:19 , 23 հոկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների առանցքային հակառակորդը Չինաստանն է: Այսպիսի կարծիք է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ո՞վ է մեր ամենամեծ արտաքին թշնամին»,- ամերիկացի առաջնորդին հարցրել է հեռուստաընկերության թղթակից Լեսլի Սթոլը: «Ես կասեի՝ Չինաստանը: Նա հակառակորդ է, մրցակից եւ շատ առումներով՝ թշնամի»,- պատասխանել է Թրամփը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ