Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով


00:47 , 23 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Հատուկ հանձնարարությունների գծով մեր դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն։ Հոկտեմբերի 23-ին այնտեղ տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հարցով նրա շփումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Տեղի կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը»,- ասել է Ռյաբկովը։