Առողջապահական համակարգը շուտով կարող է կոլապսի առաջ կանգնել. Լուսինե Պարոնյան (Video)


23:08 , 22 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Առողջապահական համակարգը շուտով կարող է կոլապսի առաջ կանգնել, հնարավոր է՝ ծանր հիվանդներին հոսպիտալացնելու տեղ չունենանք: Այս մասին այսօր Հայկական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը՝ խոսելով վերջին օրերին կորոնավիրուսային աննախադեպ աճի մասին:

Նա նշեց, որ այս արդյունքը բոլորիս պատասխանատվությունն ու վարքագծինն է: «Այսօր մոտ 2000 հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցում են բուժվում, բայց բազմաթիվ են այն դեպքերը, որ մարդկանց հոսպիտալացնելու կարիք կա, սակայն դեռ սպասում են, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ