Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն իրենց հետ համատեղ կգործի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում


20:41 , 22 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Պուտինը հայտնել է «Վալդայ» ակումբի նիստում:

«Երկու երկրների ԱԳ նախարարները հերթական անգամ եկել էին մեզ մոտ (Մոսկվա): Ամսի 23-ին նրանք հանդիպում են Վաշինգտոնում: Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ հետ համատեղ, կօգնեն հակամարտության կարգավորմանը»,- ասել է ՌԴ առաջնորդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ