Արցախում ոչնչացվել է անձամբ Ալիևից «Արիության մեդալ» ստացած հետախույզը


17:49 , 22 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

Հոկտեմբերի 21-ին Արցախում տեղի ունեցած մարտերի ընթացքում ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, հետախուզության սպա Նասիրով Իլյաս Արզուման օղլուն. հայտնում է Infoteka24-ը։

Հայտնի է, որ Նասիրովը մասնակցել է 2016-ի ապրիլյան պատերազմին և նույնիսկ պարգևատրվել է «Արիության մեդալով» Իլհամ Ալիևի կողմից։