Թուրքիան նոր զորավարժություն է սկսում Ադրբեջանին սատարելու հայտարարությունից հետո


17:26 , 22 հոկտեմբեր, 2020

Armeniasputnik.am-ը գրում է.

Թուրքիայում կազմակերպված վարժանքներում առաջին անգամ ներգրավվելու են տարբեր տեսակի 37 ռազմական նորույթներ։

Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 22-ից Անկարայի տարածքում մարտական կրակային պատրաստության բաղադրիչով լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունը։ 

Ըստ հաղորդագրության`«Ateş Serbest-2020» զորավարժությունները մեկնարկել են այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության հարցում սատարելու է Ադրբեջանին։

Նշվում է նաև, որ զորավարժություններում ներգրավված են թուրքական արտադրության ռազմական միջոցներ, մասնավորապես` հրետանային ինքնագնաց «Fırtına», «Korkut» ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև «Kargu» կամիկաձե ԱԹՍ–ներ ու միջին հեռահարության հակատանկային «OMTAS» համակարգեր։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ