«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի». Պեսկով


16:18 , 22 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը տեղափոխի քաղաքական-դիվանագիտական հուն, հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է RT-ն։

«Ռուսաստանն արել և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներկայիս իրավիճակը տեղափոխի քաղաքական-դիվանագիտական հուն։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասել է նա։

Ինչպես ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, Ռուսաստանը պատրաստվում է հետագայում ևս բոլոր ջանքերը գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։