Նախագահի հրամանագրով գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով


14:57 , 22 հոկտեմբեր, 2020

ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով:

Այս մասին ասվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։