Պատերազմ Կովկասում. ի՞նչ է տեղի ունենում առանց ԱՄՆ-ի. The Hill


13:12 , 22 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ամերիկյան The Hill պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ Սթիվեն Բլանկը դժգոհում է, որ ԱՄՆ-ն հեռանում է Մերձավոր Արևելքից, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս հակամարտությունում ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն ընդհանրապես չկան, ինչի հետևանքով միջնորդի դերն անցել է Ռուսաստանին: 

«Այսօր Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի արձագանքը տարածվում է Կովկասյան լեռներից այն կողմ: Այն պարզ ցույց է տալիս՝ ինչ է տեղի ունենում, երբ Վաշինգտոնը հրաժարվում է իր դիվանագիտական հեղինակությունից և հնարավորություններից, ինչպես դա եղավ Կովկասում: ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի՝ իր դիրքից օգտվելու ցանկության բացակայությունը և անպատրաստվածությունը մոտեցրին այս պատերազմը»,-գրում է հեղինակը:

Հեղինակը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է անում բոլորին դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն «շատ անհաջող» հայտարարել է.«Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները», ինչից հետո քննադատել է թուրքական աջակցությունն Ադրբեջանին: Ակնհայտ է, որ դա ԱՄՆ-ի դեմ է տրամադրել երկու կողմերին, կարծում է Բլանկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։