ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը Միջերկրականում ուղեկցել են դեպի Սիրիա ուղևորվող իրանական նավթային տանկերը


12:08 , 22 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Նախորդ շաբաթ Samah նավթային տանկերը Իրանի դրոշի ներքո Սուեզի ջրանցով մտել է Միջերկրական ծով: Մի քանի ծովային մղոն անցնելուց հետո նավը դադարել է հաղորդել իր գտնվելու վայրի և նշանակետի մասին:

Փաստերը վկայում են այն մասին, որ նավն ուղևորվել է Սիրիա՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 2 նավերի ուղեկցությամբ, ինչի մասին գրում է ծովային թեմատիկայով մասնագիտացված USNI News-ը:

Աղբյուրը նկատում է, որ իրանական ծովային բեռնափոխադրումների պաշտպանության հարցում Ռուսաստանի դերը կարող է փոխել Արևելյան Միջերկրականի դինամիկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։