10:25 , 31 հուլիս, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Մայամի նահանգում վաճառքի է հանվել շքեղ առանձնատուն, որը պատկանում է կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրային:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, փոփ աստղը 780 քմ մակերեսով իր առանձնատունը վաճառում է 14.95 միլիոն դոլարով: Երգչուհին երեք ննջարանով, չորս լոգասենյակով տունը գնել է 2001թ. 3.4 միլիոն դոլարով: Ավելի ուշ առանձնատունը լիովին վերակառուցվեց, ինչի հետևանքով սենյակների քանակը կրկնապատկվեց:
Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող տունն ունի նաև հսկայական լողավազան: Հաճախակի համերգների պատճառով երգչուհին շատ հազվադեպ է ժամանում Ֆլորիդա: Ամենայն հավանականությամբ, նա հենց այս պատճառով է որոշել վաճառել տունը:




