Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը. մենք մեր սահմանափակ ռեսուրսներով արդեն իսկ մեծ վնաս ենք հասցրել Թուրքիային


11:52 , 22 հոկտեմբեր, 2020

Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։
Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։
Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում թուրքական այս զինատեսակի (և ընդհանրապես, վստահության նվազում թուրքական զինտեխնիկայի) նկատմամբ: Մանավանդ որ, ըստ տարբեր աղբյուրների, խփված «Բայրաքթարների» թիվը շատ ավելի մեծ է։

Այնպես որ, երբեք մի հարցրեք՝ մենք մեր սահմանափակ ռեսուրսներով ի՞նչ լուրջ վնաս կարող ենք հասցնել Թուրքիային։ Ոչ միայն կարող ենք, այլ արդեն հասցրել ենք։