ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակի դեպքում Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան մյուս երկրները․ Reuters


10:52 , 22 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը, Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան մյուս երկրները, քանի որ սպասվում է, որ Բայդենը կխստացնի ԱՄՆ-ի դիրքորոշումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օտարերկրյա ռազմական միջամտությունների և Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության վերաբերյալ, գրում է Reuters-ը։

Ներդրողներն ու վերլուծաբաններն ասում են, որ թուրքական լիրան հատկապես խոցելի կդառնա, եթե Սպիտակ տունը Անկարայի կողմից ռուսական C-400 հրթիռների գնման պատճառով պատժամիջոցներ սահմանի: Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ ռուսական համակարգերը սպառնալիքի տակ են դնում ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, գրում է գործակալությունը։

Ինչպես նշում է Reuters-ը, «Էրդողանը Թրամփի հետ իր ջերմ կապերն օգտագործել է Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և այս ամիս Լեռնային Ղարաբաղում ռազմական մկանները ձգելու համար», սակայն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կարող են սառել, եթե նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթի Բայդենը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։