43 պատանդ, կես մլն դոլար. Ի՞նչ է հայտնի վրացական բանկի կողոպուտի մասին


10:35 , 22 հոկտեմբեր, 2020

Երեկ Վրաստանի Զուգդիդի քաղաքի «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած զինված հարձակումը ամբողջ օրվա ընթացքում լրատվականների ուշադրության կենտրոնում մնաց, գրում է «Ալիք»-ը։

«Այսպիսով, ի՞նչ է հայտնի և ի՞նչ հայտնի չէ երեկվա Զուգդիդի միջադեպից.

• հոկտեմբերի 21-ին ժամը 14:00-ի սահմաններում Զուգդիդի քաղաքի «Վրաստանի բանկի» կենտրոնական գրասենյակ էր ներխուժել զինված անձ, որը բանկում գտնվող 43 մարդու ժամեր շարունակ պահել է որպես պատանդ,
• զինված անձը ոստիկանությունից պահանջել է կես մլն ԱՄՆ դոլար և անվտանգ տեղափոխություն:
• ոստիկանության հետ երկարատև բանակցությունների արդյունքնում զինված անձը պատանդների մեծ մասին ազատ է արձակել,
• Սամեգրելո - Զեմո Սվանեթիի ոստիակնության բաժնի պետ Ավթանդիլ Գալդավան զինված անձի հետ համաձայնության գալով փոխարինել է մի քանի պատանդի,
• ստանալով պահաջված գումարը զինված անձը բանկից դուրս է եկել 3 պատանդի և ոստիակնության բաժնի պետ Ավթանդիլ Գալդավայի հետ և մեքենայով լքել բանկի տարածքը,
• ավելի ուշ Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարություն տարածեց, որ բոլոր պատանդները ազատ են արձակվել և նրանց առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում,
• այս պահին հայտնի չէ, թե որ ուղղությամբ է զինված անձը հեռացել,
• ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ ընթանում են օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողություններ հանցագործին ձերբակալելու նպատակով:

Rustavi 2 հեռուստաընկուրության տեղեկատվությամբ՝ զինված անձը պատանդներին բաց է թողել Չխործղույի մունիցիպալիտետի Կիրցխի գյուղի անտառում և այնտեղից փախել»,- նշում է աղբյուրը: