Պատերազմը բացառում է ներքին քաղաքականություն, առավել ևս՝ Հայաստանի չափ երկրում


10:24 , 22 հոկտեմբեր, 2020

Պատերազմը բացառում է ներքին քաղաքականություն:
Առավել ևս՝ Հայաստանի չափ երկրում:
Ներքին քաղաքականությունը ներքին մրցակցություն է, իսկ հիմա ակնհայտորեն դրա ժամանակը չէ:

1940-ի Փարիզում մարդիկ «քաղաքականություն» էին խաղում:
1941-ի հոկտեմբերի Մոսկվայում չէին քննարկում՝ որն է ճիշտ, որն է սխալ:
Արդյունքները գիտեք թե՛ Փարիզի, թե՛ Մոսկվայի համար:

Ես չեմ սիրում Երկրորդ համաշխարհայինից օրինակներ բերել, բայց, ցավոք, մեզանում մարդիկ հիմնականում դրանց են ծանոթ:

Չկա հիմա այլ բանի հավատարմություն, քան հավատարմությունը Հայաստանի դրոշին:
Չկա այլ մենք՝ բացի հայկական մենքից:

Չպիտի լինի: