Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը. ANCA


07:01 , 22 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:

Ինչպես հայտնում են Կանադայի Հայ դատի հանձնախմբից՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանը Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու առաջարկ է արել, ինչպես նաև քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ