Այս պատերազմին միայն կարող ենք հակադրել ազգային համախմբում, այլ ոչ թե ճղճիմ քաղաքական օրակարգեր ու պատերազմով առիթավորվելու հակումներ


14:12 , 21 հոկտեմբեր, 2020

Պատմության դաժան դասերը

1922 թ․ ամռանը հունական բանակը, պարտություն մատնելով քեմալական ուժերին, մեծ առաջխաղացում գրանցեց և հայտնվեց ներկայիս Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մատույցներում։ Կասկածներ չկային, որ թուրքական զինուժը շուտով կհանձնվի հունական ուժերին։

Սակայն Աթենքում սկսված քաղաքական խժդժությունները, հեղաշրջումն ու դրան հաջորդած քաղաքական ճգնաժամը բարոյալքիչ մեծ հարված հասցրին հաղթական հունական բանակին, որը սկսեց պարտություններ կրել ու նահանջել բոլշևիկների աջակցությամբ համալրում ստացած քեմալական ուժերից․․․ Արդյունքում ծնվեց ներկայիս Թուրքիան, որը Ադրբեջանի հետ համատեղ հարյուր տարի անց կրկին պատերազմ է սանձազերծել մեր դեմ․․․

Չկրկնենք պատմության սխալները․․․ Այս պատերազմին միայն կարող ենք հակադրել ազգային համախմբում, այլ ոչ թե ճղճիմ քաղաքական օրակարգեր ու պատերազմով առիթավորվելու հակումներ․․․