Արցախյան պատերազմը ցույց տվեց Էրդողանի իրական դեմքը. Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ․ realtribune.ru


14:03 , 21 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Մոսկվայում, ինչպես երևում է, տեղի է ունենում տարածաշրջանային քաղաքականության մեջ Էրդողանի դերի ու նշանակության վերագնահատում, գրում է realtribune.ru-ն։

Ինչպես գրում է հոդվածագիր, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Իվանովը, Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է երկար ժամանակ մանևրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև և շահարկել նրանց միջև վատթարացող հարաբերությունները։ Մոսկվան շատ բան է ներել Էրդողանին՝ հույս ունենալով Թուրքիային հեռացնել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից և օգտագործել իր շահերի համար։

Նրա խոսքով՝ Էրդողանը չի հրաժարվում նաև ՆԱՏՕ-ի հարավային թևի առաջնորդի, ԱՄՆ-ի միջուկային զինամթերքի ու ռազմակայանների պահապանի դերից՝ մեծ եռանդով դեպի ՆԱՏՕ-ն քաշելով Ադրբեջանին, Վրաստանին ու Ուկրաինային։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։