Ռուսաստանի կողմից բոլոր իրավական հիմքերը ձևավորված են ահաբեկիչներին հարված հասցնելու համար. Էդմոն Մարուքյան


13:22 , 21 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

«Պայմանավորվել են Մինսկի խմբի համանախագահ երկրի հովանավորությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ՌԴ հրավերով, հետևաբար ՌԴ-ն այստեղ ունի պոզիտիվ պարտականություն պարտադրելու այդ պայմանավորվածության իրագործումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվա մեկնելու և այնտեղ հնարավոր հանդիպումից ունեցած ակնկալիքների վերաբերյալ հարցին:

Պատգամավորը շեշտեց, որ պարտադրելու մեջ տեսնում է նաև ՌԴ-ի կողմից ուժ կիրառելը, քանի որ բոլոր իրավական հիմքերը կան ուժ կիրառելու համար: Մարուքյանը նկատեց, որ խոսքը գնում է հակաահաբեկչական որևէ գործողություն անելուն:

«Գիտեք, որ ահաբեկիչներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ: Վերջին 20 օրվա ընթացքում Ռուսաստանի կողմից բոլոր իրավական հիմքերը ձևավորված են, որպեսզի նման գործողություն իրականացվի»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։