ԱՄՆ-ն մտադիր է իր զորքերն ավելի մոտեցնել ՌԴ սահմաններին. Մոսկվան պատրաստ է պատասխան գործողությունների. Военное Обозрение


11:51 , 21 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ն մտադիր է մեխանիզացված բրիգադ տեղակայել ռուսական սահմանների մոտ ոչ թե ռոտացիոն, այլ մշտական հիմունքներով, նման տարբերակն ուսումնասիրվում է: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը մշտական հիմունքներով ՌԴ սահմանների մոտ ամերիկյան զինվորականների տեղակայման հնարավորության վերաբերյալ եզրահանգման է եկել Լեհաստանի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից, ինչպես նաև Ռումինիայի, Բուլղարիայի և Մերձբալթյան երկրների հետ բանակցություններից հետո, գրում է Военное обозрение-ն:

«Լեհաստանի հետ պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից, ինչպես նաև Ռումինիայի և Բուլղարիայի պաշտպանության նախարարների հետ իմ հանդիպումներից և Բալթյան երկրներից ստացված հաղորդագրություններից հետո իրական հնարավորություն կա երկարատև հիմքով պահպանել 2-րդ հեծելազորային բրիգադը այդ երկրներից որոշների առաջնային դիրքերում»,- հայտարարել է Էսպերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։